English

Կոմիտեի գործունեությունը, կարգավորման առարկան և գործունեության իրավական հիմքը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներն ապահովելու նպատակով  ՀՀ կառավարության 1993թ. նոյեմբերի 16-ի № 573 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (ՀՀ Պետատոմհսկողություն): ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 27-ի № 912 որոշմամբ ՀՀ Պետատոմհսկողությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային անվտանգության տեսչության: 

2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանանագրով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե):

Կոմիտեի խնդիրն է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումը (միջուկային տեղակայանքների անվտանգությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգ օգտագործումը,  ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը և միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը)՝ բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

Կոմիտեն կարգավորում է Հայկական ԱԷԿ-ի, աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի, ՌԱԴՈՆ տիպի պահեստարանի և միջուկային նյութերի կիրառմամբ իրականացվող գործունեությունների միջուկային և ճառագայթային անվտանգությունը:

Կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությունով, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, կոմիտեի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: 

ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կազմակերպական կառուցվածքը 

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի 2014 թվականի գերակա խնդիրների ցանկը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղեկատվության ազատության ապահովման համար («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 12 5-րդ մաս) պատասխանատու է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Սուրեն Ամանյանը (հեռախոսահամար՝ 56-40-14, էլ. փոստ՝ s.amanyan@anra.am):