English

Կարգավորման և օրենսդրական ենթակառուցվածքը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողություն սահմանելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներն ապահովելու նպատակով`  ՀՀ կառավարության 1993թ. նոյեմբերի 16-ի № 573 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը (ՀՀ Պետատոմհսկողություն): ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 27-ի № 912 որոշմամբ ՀՀ Պետատոմհսկողությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային անվտանգության տեսչության: 

2008 թվականի մայիսի 20-ին  Հայաստանի  Հանրապետության Նախագահի  հրամանագրով  ՀՀ  բնապահպանության նախարարության  աշխատակազմի  միջուկային  և  ճառագայթային  անվտանգության պետական  կարգավորման  տեսչությունը  վերակազմակերպվել է  ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե):

Կոմիտեի խնդիրն է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումը (միջուկային տեղակայանքների անվտանգությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգ օգտագործումը,  ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը և միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումը)՝ բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

Կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությունով, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, կոմիտեի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղեկատվության ազատության ապահովման համար («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 12 5-րդ մաս) պատասխանատու է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանը (հեռախոսահամար՝ 010 543996, բջջային՝ 096005520, էլ. փոստ՝ k.kirakosyan@anra.am):

Կոմիտեի ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման գործընթացի իրականացման պատասխանատու համակարգողն է կոմիտեի գլխավոր քարտուղար  Խաչատուր Կիրակոսյանը (հեռախոսահամար՝ 010 543996, բջջային՝ 096005520 էլ., փոստ՝ k.kirakosyan@anra.am)իսկ գործընթացի իրականացման պատասխանատու կատարողն է կոմիտեի աշխատակազմի ֆինանսահաշվապահական բաժնի պետ՝ Վարդուշ Խաչատրյանը (հեռախոսահամար՝ 010 543996, բջջային՝ 091 532479, էլ փոստ՝ v.khachatryan@anra.am)։

Ազդարարման համակարգը կարգավորող օրենսդրությունը

1. «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք

2. ՀՀ կառավարության 15 մարտի 2018 թվականի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» 272-Ն որոշում

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:

 

 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)  պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված` ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հորդորում է լիցենզավորման հետ կապված հայտերը (լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի ժամկետի երկարաձգման, լիցենզիայի դադարեցում) և հայտին կից փաստաթղթերի պատճեները ներկայացնել բացառապես էլեկտրոնային միջոցով` Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (www.erequest.am),՝ բնօրինակները՝ արտակարգ դրության ավարտից հետո, մեկամսյա ժամկետում ներկայացնելու պայմանով։

Միաժամանակ տեղեկացվում է, որ անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգումները կանցկացվեն արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո երկամսյա ժամկետում։

Հրաման 74-Ն լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգման մասին

Հրաման 206-Ն լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին